Թյուրքագետ․ Բաքուն «Արևմտյան Ադրբեջանի գավաթ» մինի ֆուտբոլի մրցաշար է անցկացնում՝ նկատի ունենալով ՀՀ տարածքը

Թյուրքագետ․ Բաքուն «Արևմտյան Ադրբեջանի գավաթ» մինի ֆուտբոլի մրցաշար է անցկացնում՝ նկատի ունենալով ՀՀ տարածքը

PanARMENIAN.Net - Թյուրքագետ Վարուժան Գեղամյանն անդրադարձել է Բաքվում անցկացվելիք «Արևմտյան Ադրբեջանի գավաթ» մինի ֆուտբոլի մրցաշարին՝ նշելով, որ նկատի ունեն ՀՀ ներկայիս տարածքը։ Այդ մասին նա գրել է Տելեգրամի իր ալիքում։

«Ըստ տարածված հայտարարության` մասնակից թիմերի կազմերում ընդգրկված են լինելու «Արևմտյան Ադրբեջանից» տեղահանվածներ։ Հիշեցնեմ, որ «Արևմտյան Ադրբեջան» թշնամին կոչում է Հայաստանի ներկայիս ինքնիշխան տարածքը»,–գրել է նա։

Մրցաշարն անցկացվելու է հունիսի 26–ից հուլիսի 6–ը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---