Երևան-Ապարան ճանապարհը փակած վարդենուտցիները բացել են այն` վարչապետի հետ հանդիպելու պայմանով![]() 24 հունիսի 2024 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի Վարդենուտ գյուղի բնակիչներն առավոտից մոտ 3 ժամ փակ են պահել Երևան-Ապարան ճանապարհը։ Այս մասին տեղեկացրել է Վարդենուտ բնակավայրի բնակիչ, ակցիայի մասնակից Արմեն Ամիրխանյանը, հայտնում է Factor.am-ը։ Ճանապարհը փակած գյուղացիները դժգոհում են, որ համայնքի 110 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերը պետությունը ճանաչել է հանրային գերական շահ և շուկայականից ցածր գներով ցանկանում է գնել։ Արմեն Ամիրխանյանը նշել է, որ ճանապարհը բացել են պայմանով, որ հանդիպեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, մարզպետն է խոստացել հանդիպում կազմակերպել վարչապետի հետ։ Արմեն Ամիրխանյանի 2 հեկտար հողը ևս «Էկո գյուղ» ծրագրով հանրային գերակա շահ է ճանաչվել։ «Ռիդ» ՍՊԸ-ն մեկ քառակուսի մետրի համար նրան ու մյուս գյուղացիներին 300 դրամ է առաջարկում։ Վարդենուտցիների համար, սակայն, առաջարկվող գումարն ընդունելի չէ։ «Կոպեկներով մեզանից ուզում է հողերը խլել, այս ընթացքում բոլոր պատկան մարմիններին դիմել ենք։ Բոլոր մեթոդները կիրառել ենք՝ դիմել ենք Կառավարություն, ցույցեր ենք արել, դիմել ենք մարզպետարան, խոստացան, որ գները կվերանայեն, բայց նորից խաբված դուրս եկանք, որոշեցինք դարձյալ կտրուկ քայլերի դիմել»,-ասել է գյուղացին։ Վարդենուտի բնակչի տեղեկացմամբ՝ մոտ 20 օր առաջ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն է գյուղ եկել և ընկերությանն առաջարկել հողերի գները վերանայել, բայց, Արմեն Ամիրխանյանի պնդմամբ, դա էլ էր ապարդյուն։ Նրա խոսքով՝ գյուղացիներն առաջարկում են 1 քառակուսի մետրի գին սահմանել 2000 դրամը։ «2 օր առաջ «Ռիդ»-ից մեզ կանչեցին իրենց օֆիս։ Մենք էլ մտածեցինք, թե գների վերանայման մասին է խոսքը, բայց իրենց պահեցին «խուժանի» պես, սպառնալիքով մեզ հետ խոսեցին, թե դատարանով հողերը կստանան»,-մանրամասնել է վարդենուտցին։ Գյուղացու խոսքով՝ հանդիպումից հետո բոլորը որոշել են, որ «Ռիդ» ՍՊԸ-ին հող չեն վաճառելու։ «Ռիդ» ՍՊԸ-ին հող չունենք տալու, թեկուզ գինը 5000 դրամ դարձնի։ Թող ծրագիրը հանի և հեռանա մեր գյուղից»,- վրդովվել է գյուղացին։ Վարդենուտի տարածքում լեռնադահուկային համալիր կառուցելու ծրագիր էր ներկայացրել նաև «Արագեյթ Ինվեսթմենթս» ընկերությունը, որի սեփականատերը Ռուսաստանաբնակ հայ գործարար, միլիոնատեր, Լիոնում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովն է: Դրա վերաբերյալ հուշագիր կառավարության հետ կնքվել էր դեռևս 2020-ի սկզբին: Ծրագիրն իրականացվելու էր 3 փուլով, ընդհանուր ներդրումները պետք է կազմեին 350 մլն դոլար: Սակայն արդեն 2021-ի աշնանը կառավարությունը որոշել էր «Արագեյթ ինվեսթմենթս» ընկերության ներդրումային ծրագիրը մերժել և նույն տարածքում հաստատել 300 ֆերմերային տնտեսություններ և էկոտուրիզմի կենտրոն հիմնելու մեկ այլ ներդրումային ծրագիր։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |