Կլաար․ Ադրբեջանն ու ՀՀ-ն ավելի, քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը![]() 24 հունիսի 2024 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանն ավելի, քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, և որ խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում։ Նա այդ մասին ասել է ադրբեջանական Report.az-ին տված հարցազրույցում։ «Մենք ուրախությամբ ենք նշում առաջընթացը, որը ձեռք է բերվել հայ–ադրբեջանական երկկողմ հանդիպումների արդյունքում»,–ասել է նա։ Նա կարևորել է 2023 թվականի դեկտեմբերի 7-ի հայ-ադրբեջանական համատեղ հայտարարությունը, 2024–ի ապրիլի 19-ի սահմանների սահմանազատման հայտարարությունը։ «Այս ամենը բարենպաստ պայմաններ է ստեղծել երկար սպասված խաղաղության պայմանագրի կնքման համար և, որքան հասկանում եմ, կողմերն այժմ ավելի քան երբևէ մոտ են մի համաձայնագրի, որը քաղաքական կամքի առկայության դեպքում կարող է ստորագրվել ամենամոտ ապագայում։ Պետք է ողջունել նաև այն փաստը, որ այս գարունը վերջին տասնամյակների ամենահանգիստ ժամանակաշրջաններից մեկն էր տարածաշրջանում: Կարծում եմ, որ կողմերը ճիշտ ուղու վրա են։ Հուսով եմ, որ դրական զարգացումները կշարունակվեն և շուտով ձեռք կբերվեն հետագա կոնկրետ պայմանավորվածություններ և վստահության ամրապնդման գործողություններ։ Խաղաղության համաձայնագրի տարրերի մեծ մասն արդեն համաձայնեցված է, իսկ մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Կլաարը։ Նա հավելել է, որ ԵՄ–ն, նախկինի պես, պատրաստ է ամեն կերպ նպաստել այդ գործընթացին։ Ավելի վաղ Կլաարը ողջունել էր հրադադարի խախտումների հետաքննման երկկողմ մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առաջարկը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկատվություն է տարածում ՀՀ ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմի, իբր, խախտումների մասին, որոնք, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է։ Այդ հաղորդագրությունները հերքել է նաև Հայաստանում տեղակայված Եվրամիության առաքելությունը: ![]() ![]() Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ «Դեռևս վաղ է այդ մասին խոսելը»,–ասել է նա ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |