ՀՀ ԱԳՆ–ն խստորեն դատապարտել է Դերբենտում և Մախաչկալայում ահաբեկչությունները![]() 24 հունիսի 2024 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարարությունը խստորեն դատապրտել է ՌԴ Դերբենտ և Մախաչկալա քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչությունները և ցավակցություն հայտնել զոհերի հարազատներին։ Այդ մասին ասվում է նախարարության X-ի միկրոբլոգում։ «Խորապես վշտացած ենք Դերբենտում և Մախաչկալայում անմեղ մարդկանց կյանքեր խլած ահաբեկչությունների մասին լուրերից։ Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին և մերձավորներին։ Խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով»,- ասված է գրառման մեջ։ Հունիսի 23–ին ՌԴ Դաղստանի Դերբենտ և Մախաչկալա քաղաքներում անհայտ անձինք հարձակվել են սինագոգի, եկեղեցիների և ՃՈ հենակետի վրա։ Հարձակման արդյունքում զոհվել է մոտ 20 մարդ, որոնցից 15–ը ոստիկան։ Այդ մասին հայտարարել է Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիկովը։ Զոհերի թվում կան նաև քաղաքացիական անձինք, այդ թվում՝ ՌՈւԵ քահանա։ Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |