ՀՀ–ն ու Վրաստանը զբոսաշրջային գործակցությունը խորացնելու համար աշխատանքային խումբ կստեղծեն![]() 24 հունիսի 2024 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ու Վրաստանը համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն, որի նպատակը կլինի լուծել երկու երկրի միջև զբոսաշրջության ոլորտում առկա խնդիրները: Տեղեկությունը լրագրողներին հայտնել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։ Նրա խոսքով՝ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի և Վրաստանի զբոսաշրջության ասոցիացիայի միջև այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Երևանում հայ-վրացական զբոսաշրջային համաժողովի շրջանակում: Աշխատանքային խմբի կազմում պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ կընդգրկվեն, հայտնում է Sputnik Արմենիան։ «Աշխատանքային խմբի ներկայացուցիչներն առաջիկայում առաջին հանդիպումը կանցկացնեն հայ-վրացական սահմանին։ Նրանք տեղում կքննարկեն մաքսային անցակետում առկա խնդիրները և լուծումներ կառաջարկեն», - ասել է նա։ Քննարկում պահանջող հարցերի թվում է Հայաստանի` որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության հանրահռչակումը։ Հարևան երկրում Հայաստանի մասին տեղեկատվության պակաս կա։ Վրաստանն այս առումով ավելի լավ է ներկայացված մեր երկրում։ Նախատեսվում է նաև միասնական զբոսաշրջային պրոդուկտներ ստեղծել, որոնցով երկու երկրները նոր տեղ կզբաղեցնեն աշխարհի զբոսաշրջային քարտեզի վրա և լրացուցիչ զբոսաշրջային հոսքեր կներգրավեն: Կողմերը մտադիր են նաև մշակութային երկխոսություն հաստատել, բարձրացնել փոխադարձ հարգանքը երկու ժողովուրդների ավանդույթների և պատմամշակութային ժառանգության նկատմամբ: Ապրեսյանը մատնանշեl 1 նաև երկու երկրների միջև ավիաթռիչքների հաճախականության ավելացումը։ Նրա խոսքով՝ դա կազդի սակագնային քաղաքականության վրա, ինչն էլ իր հերթին կհանգեցնի ուղևորահոսքի աճի և տոմսերի արժեքի նվազման: Հունիսի 10-ի դրությամբ՝ 2024 թվականի սկզբից Հայաստան է այցելել 766 745 զբոսաշրջիկ։ Վրաստանը այցելությունների թվով երկրորդ տեղում է, առաջինը Ռուսաստանն է։ ![]() ![]() Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |