ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայերին

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայերին

PanARMENIAN.Net - Հունիսին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում կալանքի տակ պահվող հայերին։ Այդ մասին հայտնել է ԿԽՄԿ Բաքվի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։

ԿԽՄԿ աշխատակիցներն այցերի ժամանակ գնահատում են պահման պայմանները և հնարավորություն են ստեղծում ընտանիքների հետ կապ հաստատելու կամ կապը շարունակելու համար, գրում է APA-ն։

Ըստ ԿԽՄԿ կանոնների, այցերի վերաբերյալ դիտարկումներն ու խորհուրդները տրամադրվում են բացառապես պահող կողմին։

Հունիսի 24–ին հայտնի դարձավ, որ շինծու գործերով Բաքվի բանտերում պահվող Արցախի նախկին ղեկավարների գործերը շուտով կուղարկվեն դատարան։ Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։

Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---