Ղարաբաղյան հակամարտության կողմերին «խաղաղության է պարտադրում» ԵԱՀԿ Մինսկի խումբը

PanARMENIAN.Net - Եթե Վրաստանին խաղաղության էր պարտադրում միայն Ռուսաստանը, ապա Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում Մոսկվան ուժեղ դաշնակիցներ ունի` Վաշինգտոնը եւ Փարիզը: Իհարկե, խաղաղության պարտադրելը տեղի կունենա դիվանագիտական հարթության վրա, նախօրոք եւ փափուկ, միայն քաղաքական միջոցներով: Ինչպես գրում է Ռուսաստանի կողմից ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը «Վրեմյա Նովոստեյ» թերթում, շատ բան է կախված ԵԱՀԿ հետեւողաանությունից: «ԼՂ-ում խաղաղապահական գործողությունը պետք է անհրաժեշտությման դեպքում նկատի ունենա խաղաղություն պարտադրելու փուլին անցնելը»: Այս հակամարտության խաղաղ հանգուցալուծումը պահանջում են երկու ժողովուրդների շահերը եւ համաշխարհային ողջ հանրությունը: Մոսկվայի հռչակագրի ողջ կարեւորությամբ հանդերձ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթ: Դա պետք է, որպեսզի սթափեցնեն ուժային փոխհատուցման ջատագովներին կամ նախազգուշացնեն կանխարգելիչ հարվածով: Պետք էր համաձայնության հանգել ԼՂ հակամարտության լուծման գործում ուժ չկիրառելու մասին: Բաքուն դժվար թե կարողանար գնալ այդ համաձայնագրին, բայց այդ առաջարկությունը , ինչպես եւ նրանից խուսափելը, կսառեցնի «տաք գլուխները»` հաշվի առնելով Սահակաշվիլու ուխտադրուժ ակցիաները»,- նշում է ռուս դիվանագետը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---