Գրիգորյան․ Բաքուն դեռ չի արձագանքել հրադադարի խախտման համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծելու առաջարկին26 հունիսի 2024 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Բաքուն դեռ չի արձագանքել սահմանին հրադադարի ռեժիմի խախտման համատեղ հետաքննման մեխանիզմստեղծելու Երևանի առաջարկին։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա նշել է, որ Հայաստանին անհանգստացնում է Ադրբեջանի ՊՆ–ի կողմից տարածվող ապատեղեկատվությունը, թե ՀՀ–ից հրադադարի խախտում է լինում, հայտնում է «Փաստինֆոն»։ «Միանշանակ է, որ հայկական կողմից էսկալացիայի որևէ քայլ չի եղել։ Մեզ անհանգստացնում է, որ այդպիսի կեղծ լուրեր են տարածում։ Խնդրին որպես լուծում Ադրբեջանին առաջարկել ենք համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծել համապատասխան գերատեսչությունների միջև»,– նշել է Գրիգորյանը։ Այն հարցին, թե արդյոք ՀՀ–ի առաջարկը չի հակասում ԵՄ–ի կողմից Հայաստանում մոնիտորինգ իրականացնելու մեխանիզմին, ԱԽ քարտուղարը պատասխանել է, որ գործառույթները մի փոքր տարբեր են։ «ԵՄ–ն հետաքննման լիազորություն չունի»,–ասել է նա։ Վերջին շրջանում Ադրբեջանի ՊՆ–ն պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում ՀՀ ԶՈՒ կողմից հրադադարի խախատման վերաբերյալ։ Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև հուլիսի 4–ն անձրևներ կտեղան՝ առանձին հատվածներում հորդառատ․ 3-5 աստիճանով կհովանա Հուլիսի 1–ի ցերեկային ժամերին Երևանում սպասվում է +29 աստիճան, հուլիսի 2–ին՝ +27 Պատանի հայ բռնցքամարտիկները 3 ոսկի, 6 արծաթ և 1 բրոնզ են նվաճել ԵԱ–ում Թիմային պայքարում Հայաստանը 2-րդն է Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |