«Զվարթնոցի» խոսնակ․ Չվերթերի վայրէջքին խանգարել է ուժգին քամին

«Զվարթնոցի» խոսնակ․ Չվերթերի վայրէջքին խանգարել է ուժգին քամին

PanARMENIAN.Net - Հունիսի լույս 26–ի գիշերը չվերթերի վայրէջքների հետաձգումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պայմանավորված է եղել եղանակային վատ պայմաններով՝ ուժգին քամով։ Այդ մասին ասել է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանը, տեղեկացնում է Factor.am-ը։

«4 չվերթի հետ է կապված եղել խնդիրը՝ Դոհա-Երևան, Ռիգա-Երևան, Դուբայ-Երևան, Սոչի-Երևան։ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան, հետո մի փոքր ավելի ուշ վերադարձել է։ Մոսկվա-Երևան չվերթն է մի փոքր ուշացումով վայրէջք կատարել»,- մանրամասնել է նա։

Մամուլի խոսնակը վստահեցրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի բնականոն աշխատանքը վերականգնված է։

Հունիսի լույս գիշեր «Զվարթնոց» օդանավակայանում չէին կարողանում վայրէջք կատարել մի շարք չվերթեր։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---