Բայրամովը բողոքել է Խովաևին ՀՀ սահմանադրությունից՝ այն անվանելով խաղաղության պայմանագրի «հիմանական խոչընդոտ»26 հունիսի 2024 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բավքում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ հանդիպմանը խոսել է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքի մասին և բողոքել ՀՀ սահմանադրությունից։ «Այս գործընթացում հիմնական խոչընդոտը Հայաստանի Սահմանադրությամբ և այլ օրենսդրական ակտերով Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ շարունակվող պահանջներն են»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ–ը։ Հանդիպմանը քննարկվել են նաև Ադրբեջանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ ՀՀ ԱԳՆ–ն, արձագանքելով նրա ելույթին, հայտարարել է, որ ՀՀ սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018–ից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում է որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին: Միևնույն ժամանակ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ «առաջիկա 1 ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»։ Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի կնքումն իրատեսական է մինչև նոյեմբեր։ Ուշագրավ Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ «Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ | Ավինյան․ Մետրոյի «Աջափնյակ» կայարանը «կմահանա», եթե թողնենք բյուրոկրատական ընթացքին Նա ասել է, որ երբ պետք լինի, քաղաքապետարանի պատասխանատուները իրեն պետք է տեղեկացնեն և ինքը կարող է ծագած հարցերը լուծել Wizz Air-ը մեկնարկել է Բուդապեշտ-Երևան չվերթերը Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Ֆրանսիայում ԱԺ ընտրությունների առաջին փուլում հաղթել են Լը Պենի գլխավորած աջակողմյան պոպուլիստները Ըստ պաշտոնական տվյալների, աջակողմյան պոպուլիստները հավաքել են քվեների 33 տոկոսը Բիբլոս Բանկ Արմենիայի նոր առաջարկը. Համալրվող ավանդ՝ ճկուն պայմաններով Ավանդ ներդնել հնարավոր է Բիբլոս Բանկ Արմենիայի ցանկացած մասնաճյուղում |