Էրդողանը գոհ է Հայաստանի՝ Պաղեստինը ճանաչելու որոշումից26 հունիսի 2024 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր գլխավորած իշխող ԱԶԿ-ի խորհրդարանական ֆրակցիայի հետ հանդիպմանն ունեցած ելույթում անդրադարձել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու Հայաստանի որոշմանը։ «Մենք ցանկանում ենք, որ Նորվեգիայի, Իռլանդիայի և Սլովենիայի ցուցաբերած խղճով դիրքորոշումն օրինակ ծառայի ամբողջ Եվրոպայի համար։ Մենք գոհունակություն ենք տածում հարգարժան վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանի՝ Պաղեստինի Պետությունը ճանաչելու որոշման կապակցությամբ»,–ասել է Էրդողանը, գրում է Ermenihaber-ը։ Հունիսի 21–ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Պաղեստինի պետությունը ճանաչելու վերաբերյալ։ Նշվում է, որ Հայաստանը միջազգային տարբեր հարթակներում մշտապես հանդես է եկել պաղեստինյան հարցի խաղաղ և համապարփակ կարգավորման օգտին և պաշտպանել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման՝ «երկու պետություն» սկզբունքը: Պաշտոնական Երևանի կողմից Պաղեստինի ճանաչումից հետո Իսրայելում ՀՀ դեսպան Արման Հակոբյանը կանչվել է երկրի ԱԳՆ։ Իսրայելի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ նրան կանչել են «խիստ դիտողություն» հայտնելու նպատակով: Մի շարք արաբական երկրներ ողջունել են Հայաստանի որոշումը։ Ուշագրավ Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ «Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ «Դեռևս վաղ է այդ մասին խոսելը»,–ասել է նա | Կալանավորվել է Աշտարակ ԲԿ-ի գլխավոր տնօրենը Նա կալանավորվել է խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով ԱՄՆ դեսպան․ Գալիք տարիներին նպատակ ունենք թարմացնելու ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը Նա նշել է, որ Հայաստանը, թեև մարտահրավերների է բախվել, հավատարիմ է մնացել ժողովրդավարական ապագային Ավինյան․ Մետրոյի «Աջափնյակ» կայարանը «կմահանա», եթե թողնենք բյուրոկրատական ընթացքին Նա ասել է, որ երբ պետք լինի, քաղաքապետարանի պատասխանատուները իրեն պետք է տեղեկացնեն և ինքը կարող է ծագած հարցերը լուծել Wizz Air-ը մեկնարկել է Բուդապեշտ-Երևան չվերթերը Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ |