Ջրհեղեղից տուժած ագրոբիզնեսին վարկերի գծով տարկետում կտրվի

Ջրհեղեղից տուժած ագրոբիզնեսին վարկերի գծով տարկետում կտրվի

PanARMENIAN.Net - ՀՀ հյուսիսային հատվածներում ջրհեղեղից տուժած ագրոբիզնեսին և սննդամթերք արտադրողներին վարկային վճարումների գծով տարկետում կտրվի: Գործադիրը հավանություն է տվել բանկերի հետ համապատասխան պայմանավորվածության մասին որոշմանը:

Որոշումը վերաբերում է ագրոբիզնեսի զարգացման վարկերի վրա, որոնց համար կառավարությունը սուբսիդավորում է տոկոսադրույքները, հայտնում է Sputnik Արմենիան։

Հետաձգման համար դիմող բիզնեսի համար բանկը կկատարի վնասի գնահատում, որից հետո անհատական կարգով մեկ տարվա ընթացքում կորոշի, թե որքան ժամկետով կհետաձգի տոկոսների, մայր գումարի վճարումը կամ վճարումների արտոնյալ ժամանակահատվածը:

Մայիսի 26–ի հորդառատ անձրևներից հեղեղումների և Դեբեդ գետի վարարման հետևանքով կա 4 զոհ, որոշ բնակավայրերի հետ կապ չկա։ Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1-ը, փլուզվել են 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։ Լոռու մարզում Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է, և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել է, վնասվել են գետի վրայով անցնող 3 կամուրջներ և տարբեր նշանակության 70 շենք-շինություններ։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---