ԵԱԶԲ–ն վերանայել է կանխատեսումը՝ ՀՀ–ում տնտեսական աճի ակնկալիքը հասցնելով 7․5 տոկոսի27 հունիսի 2024 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) վերանայել է բանկի մասնակից երկրների մակրոտնտեսական կանխատեսումները` Հայաստանի ՀՆԱ-ի աճը մինչև տարեվերջ կանխատեսելով 7․5 տոկոսի սահմանում։ 2025 թվականի համար կանխատեսվում է 4․2 տոկոս աճ։ Եվրասիական զարգացման բանկի նախորդ կանխատեսմամբ, Հայաստանում 2024–ին ակնկալվում էր 5․7 տոկոս տնտեսական աճ։ ԵԱԶԲ կանխատեսման մեջ նշվում է, որ 2024–ին Բելառուսում ՀՆԱ աճը կկազմի 3․4 տոկոս, Ղազախստանում՝ 5 տոկոս, Ղրղզստանում՝ 5․5 տոկոս, ՌԴ–ում՝ 3 տոկոս, Տաջիկստանում՝ 8 տոկոս։ Վերլուծության մեջ նշվում է, որ Հայաստանում, Ղրղզստանում և Տաջիկստանում ներքին պահանջարկի ավելացումը և հիմնական մետաղների արտահանման ավելացումն աճի բարձր տեմպեր են ապահովել 2024–ի սկզբին։ Գնաճի առումով ամենաբարվոք վիճակը Հայաստանում է՝ մնալով ցածր մակարդակի, իսկ Ղրղզստանում և Տաջիկստանում այն նվազման միտում ունի։ Հայաստանում գնաճը 2024–ին կանխատեսվում է 1․5 տոկոսի սահմանում։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Արման Սահակյանը վերականգնել է պետությանը պատճառած 178 մլն դրամի վնասը Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Սիմոնյանը՝ ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին․ Կարևորում ենք տարածաշրջանային գործակցությունը ԱԺ նախագահը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Բաքուն Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողով կանցկացնի․ Էրդողանն էլ է մասնակցելու Հրապարակվել է գագաթնաժողովի ծրագիրը ՌԴ–ում ՀՀ դեսպանը Բելգորոդ է այցելել «Ցանկություն է առաջանում, որ այս ամենն ավարտվի որքան հնարավոր է շուտ»,–ասել է նա |