Պատանի ծանրորդները 2 ոսկե, 1 արծաթե և 5 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում27 հունիսի 2024 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականն ավագ մարզիչ Երվանդ Կիրակոսյանի գլխավորությամբ 2 ոսկե, 1 արծաթե և 5 բրոնզե մեդալ է նվաճել Հունաստանում անցկացված Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Չեմպիոնի կոչմանն արժանացել են Հովհաննես Հովհաննիսյանն ու Վալերիկ Մովսիսյանը: 61 կգ քաշային Հովհաննես Հովհաննիսյանը ոսկե մեդալ է նվաճել երկամարտի 234 կգ արդյունքով (107+127 կգ): Առանձին վարժություններում ևս Հովհաննիսյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին: 86 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը երկամարտի 301 կգ (140+161 կգ) արդյունքով է նվաճել չեմպիոնությունը: Մովսիսյանը նաև երկու փոքր ոսկե մեդալ է նվաճել: Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 96 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը երկամարտի 306 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր։ Պոկում վարժությունում Ղազարյանը բարձրացրել է 138 կգ կշռող ծանրաձողը և արժանացել փոքր բրոնզե մեդալի։ Հրում վարժությունում Ղազարյանը ցույց է տվել 168 կգ արդյունք և նվաճել փոքր արծաթե մեդալ։ Տղաների պայքարում պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել Նարեկ Գրիգորյանը, Վոլոդյա Սարգսյանը և Աշոտ Գասպարյանը, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։ 67 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել երկամարտի 264 կգ արդյունքով (119+145 կգ)։ 55 կգ քաշային Վոլոդյա Սարգսյանը երկամարտում ցույց է տվել 217 կգ արդյունք (95+122 կգ), իսկ 81 կգ քաշային Աշոտ Գասպարյանը՝ 288 կգ (129+159 կգ): Աղջիկների պայքարում բրոնզե մեդալներ են նվաճել Քրիստինե Բաբայանը (40 կգ) և Մերի Միսակյանը (64 կգ): Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Արման Սահակյանը վերականգնել է պետությանը պատճառած 178 մլն դրամի վնասը Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Սիմոնյանը՝ ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին․ Կարևորում ենք տարածաշրջանային գործակցությունը ԱԺ նախագահը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Բաքուն Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողով կանցկացնի․ Էրդողանն էլ է մասնակցելու Հրապարակվել է գագաթնաժողովի ծրագիրը ՌԴ–ում ՀՀ դեսպանը Բելգորոդ է այցելել «Ցանկություն է առաջանում, որ այս ամենն ավարտվի որքան հնարավոր է շուտ»,–ասել է նա |