Հայաստանը մտադիր է ակտիվացնել իր գործունեությունը տեղեկատվական դաշտում13 մայիսի 2009 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Ուսումնասիրելով համացանցում առկա իրավիճակը` կապված Հայաստանի Հանրապետության եւ հայության տեղեկատվական շահերի հետ, ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնը» նախաձեռնել է «Թեժ գիծ» : Այն կոչված է`համացանցից եւ բաց տեղեկատվական այլ աղբյուրներից տվյալներ հավաքագրելու Հայաստանի Հանրապետության եւ հայության մասին աղավաղված փաստերի, ապատեղեկատվության, ինչպես նաեւ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման վերաբերյալ`այդ խախտումների վերացման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով: Ոչ ճշգրիտ, կողմնակալ, կեղծ տեղեկատվության եւ ապատեղեկատվության տարածումը, հավաստի տեղեկատվության խեղման միջոցով հայերի եւ Հայաստանի մասին բացասական կարծիքի ձեւավորումը լրջորեն վտանգում են ՀՀ միջազգային հեղինակությունն ու ողջ հայության տեղեկատվական շահերը: ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնը» կոչ է անում ահազանգել «Թեժ գիծ»`hotline@iprc.am հասցեով` համացանցում Հայաստանին կամ հայությանը վերաբերող ոչ օբյեկտիվ ու կողմնակալ տեղեկատվության, խեղաթյուրված փաստերի եւ ապատեղեկատվության հանդիպելու դեպքում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |