Ուսուցիչների կամավոր ատեստավորումն այսուհետ նախատեսվում է իրականացնել էլեկտրոնային եղանակով27 հունիսի 2024 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Ուսուցիչների կամավոր ատեստավորումն այսուհետ նախատեսվում է իրականացնել էլեկտրոնային եղանակով։ Այդ մասին կառավարության նիստում հայտնել է ԿԳՍՄ նախարար Ժաննա Անդրիասյանը։ Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ոլորտում առկա հարցերը հասկանալու առումով կառավարությունը պետք է անընդհատ հաղորդակցության մեջ լինի ուսուցիչների և մանկավարժական հանրության հետ: Նշվել է, որ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում Ներքին Խնձորեսկ գյուղում մի ուսուցիչ ատեստավորման գործընթացի հետ կապված 3 դիտարկում է արել՝ ատեստավորման նյութի և դասավանդվող բովանդակության կապը թույլ է կամ կապ չկա առհասարակ, քիչ ժամանակ է տրվում ատեստավորմանը, և ցածր գործակցով վճարվող ուսուցիչները նույն չափանիշով են ատեստավորումն անցնում, ինչ բարձր դրույքաչափերով աշխատող ուսուցիչները: ԿԳՄՍ նախարարը պարզաբանել է. «Ինչ վերաբերում է թեստերի բովանդակությանը, ապա նշեմ՝ այն, որ թեստերը պետք է համապատասխանեն տվյալ առարկայի առարկայական ծրագրին, դա միանշանակ սկզբունք և պահանջ է և դա հատուկ ստուգվում է թեստերի մշակման ընթացքում, որպեսզի թեստերի ամբողջ բովանդակությունն առարկայի ծրագրի շրջանակներում լինի: Եվ այս իմաստով նաև որևէ խնդիր այս ընթացքում մենք չենք արձանագրել: Մենք արձանագրել ենք խնդիրներ, երբ ուսուցիչները առարկայի ծրագրին բավարար ծանոթ չեն և իրենց թվում է, որ որոշակի հարցեր դուրս են այդ ծրագրից: Սա հիմնականում առաջ է գալիս այն պատճառով, որ մեր ուսուցիչների մի մասն առնվազն դեռևս առարկայի ծրագիրը և դասագիրքը հիմնականում նույնականացնում է: Մենք պետք է հասկանանք, որ դասագիրքը առարկայի ուսուցանման ընդամենը գործիքներից մեկն է, և առարկայի ուսուցանումը պահանջում է ավելի լայն ծրագրի իմացություն»։ Նա նշել է, որ կա նաև բողոքարկման մեխանիզմ։ «Ժամանակի հետ կապված՝ տրվում է 180 րոպե ատեստավորման համար, և երբ ուսուցիչները հարց են բարձրացնում, որ իրենց ժամանակը չի բավարարում, ապա մենք տեղերում ճկուն ենք և միանգամից նաև լրացուցիչ ժամանակ ենք տրամադրում իրենց աշխատանքն ավարտելու: Այստեղ մի կարևոր խնդիր կա, որ այս տարի կլուծենք, դա այն է, որ ատեստավորումը մինչ այժմ իրականացվել է թղթային տարբերակով, և ուսուցիչները բավական ժամանակ են ծախսել, որպեսզի պատասխաններն անցկացնեն ձևաթղթի վրա, ինչը, բնականաբար, նրանցից ժամանակ է խլում: Մենք այս տարվանից էլեկտրոնային ենք անելու ամբողջ գործընթացը, որպեսզի այդ տեխնիկական վրիպակներից խուսափենք: Այս տարի կամավոր ատեստավորումը պլանավորել ենք իրականացնել էլեկտրոնային եղանակով, և սա նաև լրացուցիչ ժամանակ կտա մեր ուսուցիչներին: Ինչ վերաբերում է ցածր դրույքաչափով, նկատի ունեմ՝ քիչ ծանրաբեռնվածությամբ վճարվող ուսուցիչների հանդեպ նույն պահանջը կիրառելուն, սա սկզբունքային հարց է, որովհետև այստեղ ոչ թե ուսուցիչն է, այլ երեխան է: Երեխային տրամադրվող կրթությունը պետք է լինի նույն որակի և ստանդարտի՝ անկախ նրանից, թե որ դպրոցն է նա հաճախում և իր ուսուցիչը քանի ժամ է մտնում դպրոց: Ու կարծում եմ, որ այստեղ մեր ուսուցիչներն էլ պետք է փոխեն իրենց դիտանկյունը և հիշեն, որ իրականում խոսում են երեխաների կրթության որակի մասին»,–ասել է նախարարը: Վարչապետն ընդգծել է երեխայի համար դպրոցում որակյալ կրթություն ստանալու հնարավորության ստեղծելու կարևորությունը: 2024թ. մայիսի 10-11-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած բանակցություններում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը և այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախարարները և նրանց պատվիրակությունները շարունակել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումները: Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը՝ ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին․ Կարևորում ենք տարածաշրջանային գործակցությունը ԱԺ նախագահը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Բաքուն Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողով կանցկացնի․ Էրդողանն էլ է մասնակցելու Հրապարակվել է գագաթնաժողովի ծրագիրը ՌԴ–ում ՀՀ դեսպանը Բելգորոդ է այցելել «Ցանկություն է առաջանում, որ այս ամենն ավարտվի որքան հնարավոր է շուտ»,–ասել է նա Viva. Հայաստանի տեխնոլոգիական առաջատար ընկերությունն իր հաճախորդներին ներկայանում է նորացված ապրանքային նշանով Viva-ն նշանավորում է թվային ծառայությունների որակապես նոր մակարդակը |