Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարը ներկայացրել է 2009թ. ապրիլ ամսվա հաշվետվությունը13 մայիսի 2009 - 19:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն ապրիլ ամսին ստացել է ֆինանսական կազմակերպություններին վերաբերող ընդհանուր քանակությամբ երեսունհինգ բողոք, ասվում է ՀՀ Կենտրոնական բանկի հաղորդագրության մեջ: Ֆինանսական կազմակերպություններին վերաբերող երեսունհինգ բողոքներից քսանմեկը համաձայն օրենքի ենթակա չեն քննության Հաշտարարի կողմից: Այդ հաճախորդներից 5-ն իրավաբանական անձինք են, 7-ի բողոքները կապված են մինչ Հաշտարարի մասին օրենքը ուժի մեջ մտնելը տեղի ունեցած իրադարձությունների հետ, 3-ի պահանջների վերաբերյալ արդեն իսկ առկա է դատարանի որոշում, կամ գործը գտնվում է դատարանի վարույթում, մնացած 6 բողոքները կրում են ընդհանուր բնույթ եւ ըստ էության չեն պարունակում գույքային պահանջ: Հաշտարարի քննությանը ենթակա տասնչորս բողոքներից երկուսը ստացվել են գրավոր տեսքով եւ ներկայումս գտվում են քննության գործընթացում: Երեք հաճախորդներ բանավոր դիմել են Հաշտարարի գրասենյակ, որոնց Գրասենյակի աշխատակիցները պարզաբանել են իրենց իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաեւ առանց գրավոր դիմումի առկայության բանակցել են ֆինանսական կազմակերպությունների հետ: Սրա արդյունքում նշված երեք բողոքները բավարարվել են կազմակերպությունների կողմից` առանց ֆորմալ պահանջը քննության ընդունելու: Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, մնացած ինը պահանջների քննությունը Հաշտարարի լիազորությունների շրջանակում էին, սակայն հաճախորդները նախապես սահմանված կարգով իրենց բողոք-պահանջները չէին ներկայացրել ֆինանսական կազմակերպությանը: Գրասենյակի աշխատակիցները օգնել են վերջիններիս ձեւակերպել իրենց պահանջները եւ ուղղել ֆինանսական կազմակերպությանը: Նախորդ ամսում Հաշտարարի կողմից ստացված վեց գրավոր պահանջներից մեկի վերաբերյալ կայացվել է պահանջը մերժելու վերաբերյալ որոշում, երեք պահանջները բավարարվել են` Հաշտարարի միջամտությամբ հաճախորդին եւ կազմակերպությանը հաշտեցնելու միջոցով, իսկ մնացած երկուսի մասով ներկայումս իրականացվում են կողմերի հաշտեցմանն ուղղված բանակցություններ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |