Բագրատ սրբազանը հանդիպումներ կունենա Սյունիքում28 հունիսի 2024 - 11:17 AMT PanARMENIAN.Net - «Տավուշը հանուն հայրենիքի» առաջնորդ Բագրատ Սրբազանն ու շարժման ներկայացուցիչները մեկնում են Սյունիք, որտեղ հանդիպումներ կունենան բնակիչների հետ։ Այցը եռօրյա է։ Շարժումը ներկայացրել է հանդիպումների ժամանակացույցը․ հունիսի 29–ինժամը 18։00–ին հանդիպում է նախատեսված Մեղրիի և Ագարակի բնակիչների հետ Մեղրիի կենտրոնական հրապարակում, հունիսի 29–ին ՝ վերելք Խուստուփ լեռ՝ երիտասարդների հետ, այցեր Ներքին Հանդ, Դավիթ Բեկ գյուղեր, հանդիպում Կապանի և Քաջարանի բնակիչների հետ Վահանավանքի տարածքում, հունիսի 30–ին՝ Այցեր Շուռնուխ գյուղ, Տաթևի վանք, հանդիպում Գորիսի և Սիսիանի բնակչության հետ։ Հունիսի 27–ի երեկոյան սբ Աննա եկեղեցու բակում Բագրատ սրբազանը հայտարարել է, որ շարժման տրամաբանությունը նույնն է: «Մեր շարժման տրամաբանությունը լինելու է այն, ինչով մենք սկսել ենք։ Վերստին ուզում եմ կրկնել՝ մեր շարժման հիմքը, էությունը, բովանդակությունը բարձր իմաստով հոգևոր է։ Եթե նկարագրելու լինենք տեսակով՝ ազգային ազատագրական է, իսկ վերջնահանգրվանի լուծումները քաղաքական են»,- ասել է նա, գրում է Aysor.am-ը։ Բագրատ սրբազանն ասել է, որ հուլիսի 5-ին կրկին հավաք ենկազմակերպելու եկեղեցու բակում՝ Սահմանադրության ընդունման օրը՝ անդրադառնալու են այն բոլոր ապօրինություններին, որոնք գործող իշխանություններն իրականացրել են մայր օրենքի հանդեպ, հայտնում է Panorama.am-ը։ «Տրորել են ուղղակի Սահմանադրությունը և այդ օրն այն ուղերձը պետք է հղենք, թե ինչ օրենսդրական, իրավական պետություն ենք ուզում ունենալ»,-հավելել է Սրբազանը Հունիսի 12-ի երեկոյան Ազգային ժողովի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել։ Վնասվածք է ստացել 101 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել»։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի մոտ տեղի ունեցածը որակել է «հարձակում Ազգային ժողովի, ժողովրդավարության և Հայաստանի ինքնիշխանության, անկախության վրա և անճարության դրսևորում»։ Բագրատ սրբազանն, իր հերթին, ոստիկանական գործողությունները որակել է «ահաբեկչություն» խաղաղ հավաքի մասնակիցների, ինչպես նաև ԱԺ հարևանությամբ գտնվող այգում եղած քաղաքացիների նկատմամբ։ Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին Գեղարքունիքն ու Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտը կգործակցեն գյուղատնտեսության ոլորտում Ֆրանսիացի մասնագետներն այցելել են նաև Գավառի գյուղատնտեսական քոլեջ Բաթոյան․ Երբ ընտանեկան բռնությունների վիճակագրությունն աճում է, դա դրական է՝ սկսել են դիմել իրավապահներին «գիտենք, որ դեպքերն ավելի շատ են»,–ասել է նա |