Սոբհանի․ Իրանը ողջունում է ՀՀ դիրքորոշումը Պաղեստինի ճանաչման հարցում![]() 28 հունիսի 2024 - 16:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին լրագրողների հետ զրույցում ասել է, որ Իրանը ողջունում է Հայաստանի դիրքորոշումը Պաղեստինի պետության ճանաչման հարցում։ Նա ՀՀ այդ քայլը քաջ ու դրական է գնահատել, հայտնում է Factor.am-ը։ «Եվս մեկ անգամ ողջունել ենք ՀՀ-ի որդեգրած քաղաքականությունը՝ Պաղեստինի պետության ճանաչման հարցում։ ՀՀ-ի կողմից այս քաջ ու դրական քայլը, որը կատարվեց, ցույց է տալիս, որ միջազգային հանրությունը իսկապես կարևորում է Պաղեստինի ժողովրդի իրավունքները, ինչպես նաև դեմ է հանդես գալիս այն իրավունքների խախտմանը, որ դրսևորվում է Պաղեստինի տղամարդկանց, կանանց ու երեխաների նկատմամբ` սիոնիստական ռեժիմի կողմից»,- նշել է դեսպանը։ Հունիսի 21–ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Պաղեստինի պետությունը ճանաչելու վերաբերյալ։ Նշվում է, որ Հայաստանը միջազգային տարբեր հարթակներում մշտապես հանդես է եկել պաղեստինյան հարցի խաղաղ և համապարփակ կարգավորման օգտին և պաշտպանել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման՝ «երկու պետություն» սկզբունքը: Պաշտոնական Երևանի կողմից Պաղեստինի ճանաչումից հետո Իսրայելում ՀՀ դեսպան Արման Հակոբյանը կանչվել է երկրի ԱԳՆ։ Իսրայելի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ նրան կանչել են «խիստ դիտողություն» հայտնելու նպատակով: Մի շարք արաբական երկրներ ողջունել են Հայաստանի որոշումը։ ![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |