Արդյո՞ք ծեծի է ենթարկվել Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավարը

PanARMENIAN.Net - Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավար Արաիկ Քոթանջանը չի ժխտում, որ երեկ փոքր միջադեպ է տեղի ունեցել իշխող Հանրապետական կուսակցության եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմնակիցների միջեւ, սակայն ծեծի ենթարկվելու փաստը ժխտում է:



Ըստ Քոթանջյանի, կողմերից մեկը փորձում էր մյուսից պարզել, թե ինչու է նրա ներկայացուցիչներից մեկն այդքան հաճախ փոխում կուսակցական պատկանելությունը` «Օրինաց երկրից» անցնելով Հանրապետական կուսակցություն, այնուհետեւ անդամակցելով «Բարգավաճ Հայաստանին»: Քոթանջյանը հայտարարել է, թե ոչ մի բախում չի եղել` «Բարգավաճ Հայաստանի» գրասենյակց հնչած հեռախոսազանգից հետո նա եկել է դեպքի վայր ու բոլորը ցրվել են:



Ըստ երեկվա հրապարակումների, Երեւանի երկու համայնքներում լուրջ բախումներ են տեղի ունեցել երկու կոալիցիոն կուսակցությունների` ՀՀԿ-ի ու «Բարգավաճ Հայաստանի» միջեւ: Նման միջադեպերից մեկի ժամանակ, ինչպես հաղորդել է տեղի մամուլը, «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչները ծեծի են ենթարկել Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավար Արաիկ Քոթանջյանին:
 Ուշագրավ
---