ՀԲ-ն Հայաստանին $25 մլն կտրամադրի կրթության ոլորտի զարգացման համար13 մայիսի 2009 - 19:54 AMT PanARMENIAN.Net - Այսօր Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է «Կրթության որակ եւ համապատասխանություն» ծրագրի «ԿՈՀԾ II» ֆինանսավորման նպատակով հատկացվող ԱՄՆ 25 միլիոն դոլարին համարժեք վարկի տրամադրումը Հայաստանին: Այդ մասին հաղորդում է Հայաստանում Համաշխարհային բանկի ներկայացուցչության մամլո ծառայությունը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Միջազգային զարգացման ընկերակցության վարկը կօժանդակի կառավարության ջանքերին` ուղղված Հայաստանի կրթական համակարգի որակի ու համապատասխանության բարելավմանը եւ շրջանավարտներին մրցունակ կրթություն տրամադրելուն: Այս ծրագիրը Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում կրթական բարեփոխումներին աջակցելու հանձնառության երկրորդ ծրագրի երկրորդ փուլն է: Ծրագիրն ուղղված է բարելավելու միջնակարգ կրթության ուսումնական պլանը, դասավանդման եղանակները, տարրական կրթության մակարդակ ներգրավվող երեխաների պատրաստվածությունն ու Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի ինտեգրմանը Եվրոպական բուհական կրթության ոլորտին: ՀԲ փորձագետների կարծիքով, կրթության որակի եւ համապատասխանության ծրագիրն ունի երկու գլխավոր բաղադրիչ. նախ` միջնակարգ կրթության որակի բարելավում. այս բաղադրիչի շրջանակում կբարելավվի մոտավորապես 8,750 երեխաների պատրաստվածությունը միջնակարգ կրթություն ստանալուն, իսկ 140 խոցելի համայնքներ կօգտվեն նախադպրոցական կրթության որակի բարելավմանն ուղղված նպատակային դրամաշնորհներից: Ուսուցման որակը կբարելավվի ավագ դպրոցի 2750 ուսուցչի եւ 150 տնօրենների վերապատրաստման ու դպրոցների ցանցի ստեղծման միջոցով: Կշարունակվի օժանդակությունը` ուղղված բոլոր դպրոցները ժամանակակից տեխնոլոգիաներով զինելուն եւ հեռավոր շրջանների ավելի քան 400 դպրոցներին ինտերնետ կապով ապահովելուն եւ այդ տեխնոլոգիաները ուսուցման բարելավմանը ծարայեցնելուն: Ավելին, 12-ամյա կրթության համակարգը կիրականացվի բարելավված ուսումնական ծրագրով եւ գնահատման համակարգով եւ կնպաստի ապագա շրջանվարտների գիտելիքների ու հմտությունների համապատասխանեցմանն ու մրցունակության բարձրացմանը: Եւ երկրորդը` բարձրագույն կրթությունը Եվրոպական ստանդարտներին համապատասխանեցնող բարեփոխում. ծրագիրը կստեղծի եւ կամրապնդի բարձրագույն կրթության Որակի ապահովման ազգային համակարգ: Կստեղծվի Համալսարանական կրթության կառավարման տեղեկատվական ինտեգրացված համակարգ (ՀԿԿՏԻՀ), որը կօժանդակի քաղաքականության պլանավորման, կառավարման, մոնիտորինգի եւ կրթության գնահատմանը: Այս բաղադրիչը նաեւ կօգնի մշակել ու ներդնել բարձրագույն կրթության կայուն ֆինանսավորման համակարգ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |