Բաքուն երկյուղ է կրում, որ Հայաստանին ու Թուրքիային կհաջողվի համաձայնության գալ

PanARMENIAN.Net - Թուրքիան մշտապես փորձել է սիրաշահել Ադրբեջանին, եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Բաքվում արած վերջին հայտարարությունը լիովին համապատասխանում է Թուրքիայի այդ քաղաքականությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը : «Այսօր Թուրքիան այնքան էլ կտրուկ չի բարձրացնում Լեռնային Ղարաբաղի հարցը Հայաստանի հետ բանակցություններում, ինչպես դա Բաքվում ներկայացրել է Էրդողանը: Պարզապես հարկ է հաշվի առնել, որ հայտարարությունն արվել էր Ադրբեջանում, եւ հենց այդ պատճառով առավել կոշտ էր»,- նշել է Արտակ Շաքարյանը: Թուրքագետի խոսքերով, Ադրբեջանում հիանալի գիտակցում են, որ հայ-թուրքական բանակցությունները շարունակվում են, քանի որ, Շաքարյանի կարծիքով, այդ գործընթացում, բացի Երեւանից եւ Անկարայից, շահագրգռված են նաեւ Վաշինգտոնն ու Մոսկվան: «Հենց դրանով է պայմանավորված վերջերս Ադրբեջանի եւ Ռուսաստանի մերձեցումը: Բաքուն երկյուղ է կրում, որ ամերիկյան սցենարը կգործի, Հայաստանին եւ Թուրքիային կհաջողվի կարգավորել հարաբերությունները: Ուստի այդ իրավիճակում միայնակ չմնալու համար Բաքուին անհրաժեշտ է Մոսկվայի աջակցությունը», - ընդգծել է Արտակ Շաքարյանը:



Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո Բաքվում հայտարարել էր, որ Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հարցը չի լուծվել: «Լեռնային Ղարաբաղում ներկա իրավիճակը չի կարող եւ երբեք չի էլ ընդունվի, սահմանի փակումը ղարաբաղյան խնդրի արդյունք է», - Բաքվում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Էրդողանը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---