ԱԳՆ–ն՝ ՀՀ–Թուրքիա հանդիպման մասին․ Երբ պայմանավորվածություն լինի, կիրազեկվի![]() 1 հուլիսի 2024 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարարությունը, արձագանքելով լրատվամիջոցների հարցումներին, հայտարարել է, որ ՀՀ և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին հանրությունը կիրազեկվի, երբ լինի պայմանավորվածություն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ Տեղեկատվություն էր տարածվել, թե հուլիսի 2-ին նախատեսվում է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում Մարգարայում: «Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո հանրությունը պատշաճ ժամկետում կիրազեկվի»,–ասվում է գրառման մեջ։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հունիսի 27–ին Տալլինում էստոնացի գործընկերոջ` Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Ժամանակն է կյանքի կոչել Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հունիսի 25-ին Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ: Այս տարվա մարտին նախարարները բանակցություններ էին վարել Անթալիայում դիվանագիտական համաժողովի շրջանակում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |