Երեւանում տեղի է ունեցել բժշկական drugs.am Ինտերնետ-պորտալի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Պորտալը շատ դինամիկ է եւ բաժանվում է երեք հիմնական ոլորտների` նորություններ, խորհրդատվություններ եւ «Սուր անկյուն»: Նորություններ բաժնում կարելի է ծանոթանալ առողջապահության ոլորտին վերաբերող միջազգային եւ տեղական նորություններին: Խորհրդատվություններ բաժինն իր մեջ ներառում է պորտալի այցելուների հարցերին բժիշկների պատասխանները, որոնք կտեղակայվեն «Սուր անկյունում»:



«Մինչեւ հիմա գոյություն չուներ հայկական Ինտերնետ-պորտալ, որն ընդգրկեր առողջապահության ողջ ոլորտը: Ռուսաստանում բոլոր Ինտերնետ-պորտալների 5 տոկոսը վերաբերում է առողջապահության ոլորտին, իսկ Հայաստանում այդ թիվը նույնիսկ մեկ տոկոսը չի կազմում: Պորտալի ստեղծման նպատակը ոռողջապահական հարցերին հասարակայնությանը ծանոթացնելն է: Մենք համագործակցում ենք մանկական հոգեբուժների եւ հոգեբանների ասոցիացիայի եւ Ընտանեկան բժիշկների ասոցիացիայի հետ: Մեր աշխատանքին կհետեւի Առողջապահության նախարարությունը: Այն ամենը, ինչ կտեղակայվի կայքում, կստուգվի բժիշկների կողմից», - ասել է պորտալի հիմնադիր տնօրեն Պավել Սարգսյանը:



«Հայաստանում բժշկական թեմայով տեղեկատվական ոլորտը շատ աղքատ է: Այսօր իրականացվող աշխատանքը շատ օգտակար է մեր հասարակության համար», - նշել է առողջապահության նախարարի բարձր տեխնոլոգիաների գծով օգնական Արմեն Փարսադյանը:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---