ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական միջազգային շարժման գլխավոր քարտուղարին13 մայիսի 2009 - 20:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական միջազգային շարժման գլխավոր քարտուղար Հենրիկ Կրոներին: Զրույցի ընթացքում խորհրդարանի ղեկավարն իր զրուցակցի խնդրանքով ներկայացրեց եվրոպական ընտանիքում ինտեգրվելուն ուղղված Հայաստանի օրենսդիրների գործունեությունը: Նա ընդդգծեց, որ Եվրոպական Միության «Արեւելյան գործընկերություն» վերջերս մեկնարկած նախաձեռնությունը նոր հորիզոններ է բացում Եվրամիության հետ համագործակցության համար եւ Հայաստանն անպայման օգտվելու է ընձեռած բոլոր հնարավորություններից: Գլխավոր քարտուղար Կրոնենն իր հերթին Հ.Աբրահամյանին ներկայացրեց Եվրոպական միջազգային շարժման պատմությունը, խնդիրները եւ նպատակները, ապա զրուցակիցներն անդրադարձան շարժման գործունեությանը Հայաստանում: Հանդիպմանը նաեւ մասնակցեց Եվրոպական շարժման Հայաստանի խորհրդի նախագահ Վիկտոր Ենգիբարյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |