ԱՄՆ կոնգրեսականներն այցելել են Ծիծեռնակաբերդ![]() 3 հուլիսի 2024 - 15:03 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի և ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Լիլիթ Մակունցի ուղեկցությամբ հուլիսի 3-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։ Պատվիրակության անդամները ծաղկեպսակ և ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Ուիքերն ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի՝ հայտնի նաև որպես Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողով, ավագ անդամ է, Սենատի Զինված ուժերի հանձնաժողովի հանրապետական բարձրաստիճան անդամ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |