ՀՀ և ԱՄՆ միջև զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը երկարացվել է 7 տարով![]() 4 հուլիսի 2024 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը չզեկուցվող հարցերի թվում որոշել է վավերացնել մայիսի 2-ին ստորագրված՝ ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին համաձայնությունը ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: 2024թ. մայիսի 2-ին Երևանում ստորագրված համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվում է ևս 7 տարով` մինչև 2030–ի նոյեմբերի 24-ը (այն գործում է 2023 թվականի նոյեմբերի 25-ից), ինչը կնպաստի զանգվածային ոչնչացման զենքի տարածումը կանխելուն: Մասնավորապես, ԱՄՆ-ի կառավարությունը պարտավորվում է ՀՀ կառավարությանը, վերջինիս հայտերի հիման վրա, անհատույց տրամադրել զանգվածային ոչնչացման զենքի տարածումը կանխարգելող սարքավորումներ, նյութեր, տեխնոլոգիաներ, իրականացնել անձնակազմի ուսուցում և այլն: Կառավարության որոշման նախագծում նշվում է, որ համաձայնագրով Հայաստանի կառավարությունը պարտավորվում է նախատեսվող գործողություններն իրականացնելու նպատակով հեշտացնել ՀՀ տարածք ԱՄՆ-ի կառավարության համապատասխան ներկայացուցիչների մուտքն ու ելքը, ինչպես նաև սահմանվում են նախատեսվող միջոցների փոխադրման կարգն ու պայմանները: Ըստ համաձայնագրի` անկախ դրա գործողության դադարեցումից, ՀՀ կառավարությունը պարտավոր է շարունակել անժամկետ կատարել սույն համաձայնագրի 6-րդ և 7-րդ հոդվածներով նախատեսված պարտավորությունները, եթե Կողմերի միջև լրացուցիչ գրավոր համաձայնությամբ այլ բան չնախատեսվի: Համաձայնագիրը ՀՀ և ԱՄՆ միջև ստորագրվել է 2000 թվականի հուլիսի 24-ին Վաշինգտոնում՝ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, ինչպես նաև այդպիսի զենքի հետ անմիջականորեն կապված տեխնոլոգիաների, նյութերի, գիտելիքների ու փորձի տարածմանը հակազդելու, միջուկային, կենսաբանական և քիմիական զենքերի, ինչպես նաև այդպիսի զենքերին անմիջականորեն վերաբերող հումքի չարտոնված փոխանցումը, տարանցումը, փոխադրումը կանխելու նպատակով: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |