Մյասնիկյան պողոտան 1 ամիս փուլ առ փուլ միակողմանի փակ կլինի

Մյասնիկյան պողոտան 1 ամիս փուլ առ փուլ միակողմանի փակ կլինի

PanARMENIAN.Net - Հուլիսի 9-ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Մյասնիկյան պողոտան՝ Հերացիի հատումից մինչև Մյասնիկյան - Աճառյան հատում հատվածը, այնուհետև՝ հետադարձ ուղղությամբ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Դա պայմանավորված է ճանապարհի միջին նորոգման աշխատանքներով։

Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: Դեպի Նոր Նորք վարչական շրջան առաջարկվում է տրանսպորտային միջոցներին երթևեկել Արմենակյան կամ Բաբաջանյան փողոցներով:

Քաղաքապետարանը հորդորում է վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---