ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստն անցել է Պապոյանի նախագահությամբ![]() 9 հուլիսի 2024 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի նախագահությամբ հուլիսի 8-ին ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում կայացել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի 6-րդ նիստը, հայտնում է էկոնոմիկայի նախարարությունը։ «Կարևոր է մշակել այնպիսի ընդհանուր մեխանիզմներ, որոնք ուղղված կլինեն արդյունաբերական հատվածի աջակցմանը, նորարարության խթանմանը, տեխնոլոգիական արդիականացմանն ու ապրանքների մրցունակության բարձրացմանը»,- ողջույնի խոսքում նշել է Գևորգ Պապոյանը։ Նիստի ընթացքում քննարկվել են մինչև 2030 թ․ ԵՏՄ շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները։ Օրակարգային հարցերի թվում էին ռոբոտաշինության զարգացման, արդյունաբերական ռոբոտների արտադրության և ներդրման միջպետական ծրագրի մշակման հնարավորությունը, ինչպես նաև ԵԱՏՄ արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման ընթացքում տրամադրվող ֆինանսական աջակցությանը վերաբերող հարցեր։ Նիստի արդյունքներով ստորագրվել է նիստի արձանագրությունը։ Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Մոսկվան շարունակում է Երևանին իր դաշնակիցը համարել, իսկ ապրանքաշրջանառությունը երկու երկրի միջև հասնում է 7․3 մլրդ դոլարի։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |