ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին Սիմոնյանի փոխարեն կմասնակցի Ռուբինյանը![]() 9 հուլիսի 2024 - 16:37 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ նախագահի օգնական Մովսես Հարությունյանը։ «Հարգելի գործընկերներ, ձեր հարցումներին ի պատասխան, տեղեկացնում եմ, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի հուլիսի 12-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին»,–ասվում է գրառման մեջ։ Հարությունյանն ասել է, որ նրա փոխարեն կմեկնի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, հայտնում է Aysor.am-ը։ «Ալեն Սիմոնյանը չի մեկնի Սանկտ Պետերբուրգ՝ պայմանավորված ԱԺ արտահերթ նիստերով: ԱԺ նախագահի փոխարեն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին կմասնակցի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը»,–ասել է նա։ Վերջին շրջանում Հայաստանի պաշտոնյաները չեն մասնակցում ԱՊՀ կամ ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող միջոցառումներին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |