Նավթի արտահանումը Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթամուղով նվազում է![]() 9 հուլիսի 2024 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթամուղով արտահանվող ադրբեջանական նավթի ծավալները շարունակում են նվազել։ Դա կապված է արդյունահանման կրճատման հետ «Ազերի–Չիրագ–Գյունեշլի» և մյուս առանցքային նավթահանքերում։ Reuters–ը կանխատեսում է, որ օգոստոսին նվազումը կշարունակվի՝ Ջեյհանով կարտահանվի 17․75 մլն բարել նավթ, իսկ հուլիսին այդ ցուցանիշը կկազմի 19․19 մլն բարել, գրում է Haqqin.az-ը։ Ըստ Reuters–ի հաշվարկների, հաջորդ ամիս ադրբեջանական նավթի ամենաօրյա առաքումը ԲԹՋ նավթամուղով հուլիսի համեմատ կկրճատվի 7․5 տոկոսով։ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը (երբեմն կրճատված իբրև ԲԹՋ նավթամուղ) 1768 կմ ընդհանուր երկարության խողովակաշար է՝ Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով։ Նավթամուղը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի միջոցով միացնում է Թուրքիայի հարավարևելյան նավահանգիստ Ջեյհանին։ Նավթամուղի կառուցումն արժեցել է 4 միլիարդ ԱՄՆ դոլար։ Խողովակաշարի սեփականատերն է 11 էներգետիկ ընկերություն միավորող և BP ընկերության կողմից կառավարվող կոնսորցիումը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |