ՀՀ–ն ու Ավստրիան քննարկում են պաշտպանության ոլորտում համագործակցության հեռանկարները![]() 10 հուլիսի 2024 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 10-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ավստրիայի պաշտպանության դաշնային նախարարի գլխավոր քարտուղար, նախարարության պաշտպանական քաղաքականության տնօրեն դոկտոր Առնոլդ Կամմելին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Թոմաս Մյուլմանը: Քննարկվել են Հայաստանի և Ավստրիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հեռանկարները: Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումների ընթացքը և այդ համատեքստում՝ միջազգային համագործակցության շրջանակը: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |