Միրզոյան․ ՀՀ–ն ունի քաղաքական կամք՝ սեղմ ժամկետում ավարտին հասցնելու և կնքելու խաղաղության պայմանագիրը![]() 11 հուլիսի 2024 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 10-ին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի կազմավորման 75-ամյակին նվիրված գագաթնաժողովի շրջանակում Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի այն հայտարարությունը, որ ՀՀ–ն ունի քաղաքական կամք՝ ավարտին հասցնելու և կնքելու խաղաղության պայմանագիրը։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Շնորհակալություն եմ հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին Վաշինգտոնում եռակողմ հանդիպում կազմակերպելու համար։ Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, ՀՀ–ն ունի քաղաքական կամք՝ ամենասեղմ ժամկետում ավարտին հասցնելու և կնքելու խաղաղության պայմանագիրը, որն ուղղված է կայունության ու խաղաղության հաստատմանը Հարավային Կովկասում»,–ասվում է գրառման մեջ։ Հուլիսի 10-ին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի կազմավորման 75-ամյակին նվիրված գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Կողմերը նշել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից գրանցված առաջընթացը և համաձայնել են շարունակել աշխատանքները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |