Ավինյան․ Առաջիկայում Չինաստանից Երևան կուղևորվի 171 նոր ավտոբուս

Ավինյան․ Առաջիկայում Չինաստանից Երևան կուղևորվի 171 նոր ավտոբուս

PanARMENIAN.Net - Առաջիկայում Չինաստանից Երևան կուղևորվի 171 նոր ավտոբուս, որոնք կթեթևացնեն հանրային տրանսպորտի բեռնվածությունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա նշել է, որ նոր ավտոբուսները կապահովեն ավելի հարմարավետ ու հուսալի փոխադրումներ:

«Այս նոր ավտոբուսները կնպաստեն տրանսպորտային համակարգի բարելավմանը և կթեթևացնեն հանրային տրանսպորտի բեռնվածությունը»,–գրել է նա։

Ավելի վաղ քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում 167 վարորդ ազատվել է աշխատանքից: «Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումները, ինչպես նաև ծառայողական այլ խնդիրներ»,-ասվում էր գրառման մեջ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---