Ակցիա կառավարության մոտ․ Պահանջում են Ստեփանակերտում հուղարկավորված զավակների արտաշիրմում և տեղափոխում ՀՀ![]() 11 հուլիսի 2024 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Արցախում 2023-ի սեպտեմբերյան ռազմական գործողությունների ժամանակ զոհերի հարազատները հավաքվել են կառավարության շենքի մոտ, պահանջում են՝ Ստեփանակերտում հուղարկավորված իրենց զավակների արտաշիրմում անել և տեղափոխել Հայաստան: Ակցիայի մասնակից մի կին ասել է, որ մի քանի անգամ դիմել էին Արցախի նախկին պաշտոնյաներին, ասել էին՝ ադրբեջանական կողմի հետ համաձայնության են եկել, արտաշիրիմում արվի ու տեղափոխվեն մարմրինները, բայց օրվա ավարտին չեղարկվել է, գրում է Panorama.am-ը։ Նա հավելել է, որ պատճառ չեն նշել, ասել են ադրբեջանական կողմը չեղարկել է։ «Խնդրում ենք, աղաչում ենք Հայաստանի իշխանությանը՝ տեղափոխել մեր հարազատների մարմինները։ Զոհվեցին, զոհվելուց հետո մարմինները գերի մնացին, գոնե մարմինները կարողանանք տեղափոխել։ Ախր երկու օրվա հուղարկավորված մարմինը թողեցինք անտեր»,- ասել է արցախցի կինը։ «Տղաս՝ Արթուր Արզումանյանը զոհվել է 2023 թվականաի սեպտեմբերի 19-ին։ Խնդրում ենք, պահանջում ենք արտաշիրիմում անեն ու մեր երեխաներին բերենք Հայաստան, որ գոնե մի ծաղիկ դնենք շիրիմներին։ Դիմել ենք Հյաստանի, Արցախի կառավարություններին, Կարմիր խաչին՝ անարդյունք։ Մնում է գնամ Գորիս, խնդրեմ սահմանը բացեն, փողով է, ինչով է, թուրքին խնդրեմ, թողնեն իմ երեխային բերեմ Հայաստան։ Վերջին հույսս դա է, եթե այստեղ պետություն չկա»,- ասել է Բորիկ Արզումանյանը։ Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |