Մուրադ Փափազյանը պարգևատրվել է Ֆրանսիայի «Պատվո կարգ» ազգային շքանշանով![]() 12 հուլիսի 2024 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 9-ին Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալի որոշմամբ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ, Մուրադ Փափազյանը պարգևատրվել է «Պատվո կարգ» ազգային շքանշանով: Շքանշանը, որի հեղինակն է Նապոլեոն Բոնապարտը, շնորհվում է 1802թ. մայիսի 9-ից ի վեր՝ Ֆրանսիային առանձնահատուկ ծառայություններ մատուցած զինվորական և քաղաքացիական անձանց, հայտնում է «Ասպարեզը»։ Մինչ օրս այդ շքանշանին արժանացել է մոտ 1 միլիոն մարդ: 2022–ի հուլիսին Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելվել էր։ 19 ամիս անց արգելքը վերացվել է։ Որպես արգելքի պատճառ նշվել էր Փափազյանի մասնակցությունը 2021 թվականի հունիսի 1-ին Փարիզում ՀՀ դեսպանության մոտ կազմակերպված ցույցին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |