ՀՀ–ն ու Վրաստանը ստորագրել են պաշտպանության ոլորտում 2024-ի գործակցության պլանը![]() 12 հուլիսի 2024 - 18:09 AMT PanARMENIAN.Net - ՊՆ վարչական համալիրում դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպման ավարտին պաշտպանության նախարարները ստորագրել են ՀՀ և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2024 թվականի համագործակցության պլանը։ Հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել համագործակցության ներկայիս մակարդակը։ Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Կողմերը միմյանց ներկայացրել են նաև երկու երկրների զինված ուժերում ընթացող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ: Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին պաշտպանության նախարարության վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել։ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի գլխավորած պատվիրակությունը Երևանում է պաշտոնական այցով։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |