Գինով լի օրեր` Դիլիջանում․ Dilijan Wine Fest 2024-ը կանցկացվի օգոստոսի 3-4-ին![]() 15 հուլիսի 2024 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Dilijan Wine Fest-ն անցկացվում է արդեն երեք տարի շարունակ՝ միավորելով գինու սիրահարներին ու գինեգործներին Դիլիջանում՝ Աղասի Խանջյանի ամառանոցի տարածքում։ Այս տարի նույնպես Dilijan Wine Fest 2024 փառատոնը խոստանում է անմոռանալի ժամանց՝ առաջարկելով այցելուներին 35+ գինեգործի մասնակցությամբ տոնավաճառ, գինու համտես, դասախոսություններ ու վարպետաց դասեր, ֆիլմերի բացօթյա ցուցադրություն, գինով նկարչություն, համերգային ծրագիր ու դիջեյ սեթեր և շատ ավելին։ Փառատոնը կազմակերպվում է EasyPay ֆինտեխ հարթակի և TimeTo կրեատիվ գործակալության կողմից։ Տոմսերը ամենամատչելի գնով հասանելի են easywallet հավելվածում։ Դրանք հնարավոր է ձեռք բերել նաև EasyPay կանաչ տերմինալների միջոցով։ Փառատոնի շրջանակում EasyPay-ը խաղարկում է 3 ուղևորություն դեպի Մոնտենեգրո երկու անձի համար։ Խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ձեռք բերել գինու փառատոնի տոմս easywallet-ով մինչև հուլիսի 31-ը ներառյալ։ Խաղարկությանը հնարավոր է մասնակցել միայն easywallet-ով գնված տոմսերով։ Ամեն գնված տոմսից գնորդին կտրվի խաղարկության մեկ կտրոն։ Խաղարկությունը կամփոփվի փառատոնի ընթացքում, և հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով։ Փառատոնը կսպասի իր այցելուներին Աղասի Խանջյանի Դիլիջանի ամառանոցի տարածքում օգոստոսի առաջին հանգստյան օրերին՝ 3-ին ու 4-ին։ Փառատոնի մասին ավելին ներկայացված է EasyPay-ի կայքէջում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |