Politico. ԵՄ–ն կարող է բոյկոտել ԱԳ նախարարների գագաթնաժողովը Հունգարիայում Օրբանի «խաղաղարար» վոյաժների պատճառով![]() 15 հուլիսի 2024 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Politico պարբերականն իր աղբյուրներին հղումով գրել է, որ Եվրամիության երկրների ԱԳ նախարարները կարող են բոյկոտել Հունգարիայում կայանալիք գագաթնաժողովն այդ երկրի վարչապետ Վիկտոր Օրբանի «խաղաղարար» վոյաժների պատճառով։ Նրանք մտադիր են արտաքին հարաբերությունների սեփական գագաթնաժողովը կազմակերպել նույն օրերին։ Բուդապեշտում գագաթնաժողովը նախատեսված է հուլիսի 28-29–ին։ Օրբանի կողմից Ուկրաինային օգնություն տրամադրելու խոչընդոտներից և ՌԴ ու Չինաստան «խաղաղարար» այցերից հետո, որոնք նա չի համաձայնեցնել ԵՄ անդամ մյուս 26 երկրների հետ, ԱԳ նախարարներից շատերը կցանկանային խուսափել հունգարական գագաթնաժողովին մասնակցելուց, որը, նրանց կարծիքով, կարող է դառնալ Օրբանի հերթական քարոզչական շոուն: 3 դիվանագետ ասել է պարբերականին, որ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը նախարարներին կարող է հրավիրել արտաքին գործերի «պաշտոնական» խորհրդի Օրբանի գագաթնաժողովի հետ միաժամանակ, ինչը թույլ կտա խուսափել Բուշապեշտ այցից։ Նշվում է, որ հունգարական գագաթնաժողովի բոյկոտն արդեն ոչ պաշտոնապես քննարկվել է ԵՄ մի քանի երկրների, մասնավորապես՝ Ֆրանսիայի և Գերմանիայի հետ։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը հուլիսի սկզբին այսպես կոչված «խաղաղարար առաքելությամբ» այցելել է Կիև, Մոսկվա և Պեկին, ոչ հրապարակային նամակ է գրել ԵՄ ղեկավարությանը՝ տեղեկացնելով Ուկրաինայի և ՌԴ նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումների մասին։ Օրբանը Բրյուսելին տեղեկացրել է Ուկրաինայի պարտության հարցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վստահության մասին։ Հուլիսի 5-6-ին Օրբանը մասնակցել է հայաթափված Շուշիում անցկացված Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին։ ԵՄ արտաքին քաղաքականության գծող ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որն այժմ նախագահում է ԵՄ Խորհրդում, Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու մանդատ չի ստացել։ Photo.Getty Images ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |