Մի խումբ տղաներ և աղջիկներ են ձերբակալվել Հաղթանակ կամրջի վրա մեքենայից կրակելու համար

Մի խումբ տղաներ և աղջիկներ են ձերբակալվել Հաղթանակ կամրջի վրա մեքենայից կրակելու համար

PanARMENIAN.Net - ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի պարեկները հուլիսի 14-ի գիշերվա ժամը 2:00-ին Արգիշտի փողոցում, խուլիգանություն կատարելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 20 և 23 տարեկան երկու երիտասարդի ու 18 և 19 տարեկան երկու աղջկա:

Նրանք «Օպել» մակնիշի մեքենայով երթևեկելիս Հաղթանակ կամրջի վրա մեքենայից արձակել են կրակոցներ:

«Օպելի» տեսանելի հատվածում եղել է ատրճանակ: Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք, հայտնում է ոստիկանությունը։

Ձերբակալվածները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---