Իրանում Ադրբեջանի դեսպանությունը վերսկսել է աշխատանքը

Իրանում Ադրբեջանի դեսպանությունը վերսկսել է աշխատանքը

PanARMENIAN.Net - Իրանի և Ադրբեջանի միջև բանակցությունների արդյունքում հուլիսի 15–ից Իրանում Ադրբեջանի դեսպանությունը վերսկսել է աշխատանքը նոր հասցեում։ Դեսպանն ու դեսպանատան աշխատակիցները վերադարձել են Իրան։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ–ն։

Նշվում է, որ իրանական կողմը միջոցներ է ձեռնարկել դեսպանատան նոր շենքի դիվանագիտական պաշտպանության ապահովման համար, գրում է APA-ն։

Նշվում է նաև, որ դեսպանատան աշխատանքի վերսկսումը կնպաստի Ադրբեջանի և Իրանի հարաբերությունների հետագա զարգացմանը։

Իրանում Ադրբեջանի դեսպանատունը չէր գործում 2023–ի հունվարից, երբ զինված հարձակում էր կատարվել դեսպանատն վրա, որի արդյունքում սպանվել էր պահակախմբի պետը, իսկ դեսպանության երկու աշխատակից վիրավորում էր ստացել։ Հարձակում կատարած Յասին Հուսեյնզադեն կալանավորվել էր և, ըստ իրավապահների, դատապարտվել մահապատժի։ Հունվարի 29–ին դեսպանության գործունեությունը կասեցվել էր, իսկ աշխատակիցները տարհանվել էին։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---