ԲՏԱ նախարարը «Նեյշնլ Ինսթրումենթսի» պաշտոնյայի հետ քննարկել է գործակցության ընդլայնման հնարավորությունները![]() 16 հուլիսի 2024 - 14:57 AMT PanARMENIAN.Net - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 15-ին ընդունել է «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության EMEA տարածաշրջանի վաճառքի գծով փոխնախագահ Ալան Սոլոմոնին՝ քննարկվել են գործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացման մի շարք հնարավորություններ։ Նախարարն անդրադարձել է ՀՀ տնտեսության առաջընթացի համար տեխնոլոգիաների զարգացման կարևորությանը, նշել, որ Հայաստանը մեծ ներուժ ունի՝ տարածաշրջանում դառնալու ոլորտի գլխավոր դերակատարներից մեկը։ Անդրադարձ է կատարվել ոլորտի առաջընթացին ուղղված պետական քաղաքականությանը, ինժեներական կրթության, ստարտափ էկոհամակարգի զարգացման ուղղությամբ իրականացվող գործունեությանը, հետազոտությունների ու մշակումների (R&D), կիսահաղորդիչների դիզայնի, միկրոէլեկտրոնիկայի ուղղություններով հայկական ընկերությունների գրանցած հաջողություններին, մի շարք այլ թեմաների։ Հանդիպմանը քննարկվել են նաև տեխնոլոգիական ոլորտում ներդրումային բարենպաստ միջավայր ստեղծելու հնարավորությունները և դրանց իրականացմանն ուղղված ջանքերը: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը և «Նեյշնլ Ինսթրումենթս էյ էմ» ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Առուստամյանը։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |