Բերնար Ֆասիեն խորհրդակցություններ կանցկացնի Հայաստանի ղեկավարության հետ Կովկասի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ14 մայիսի 2009 - 13:11 AMT PanARMENIAN.Net - «Մեկուկես ամսվա ընթացքում ես չորրորդ անգամ եմ տարածաշրջանում»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Երեւանում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն: Նրա խոսքերով, այսօր տեղի կունենան նրա հանդիպումները ՀՀ ԱԳՆ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ: Այդ հանդիպումներից հետո Բ.Ֆասիեն կմեկնի Թբիլիսի, Բաքու եւ Անկարա: Ինչպես հաղորդել է Ֆասիեն, նրա այցի նպատակը տարածաշրջանի երկրների ղեկավարների հետ Կովկասի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ խորհրդակցելն է: Բերնար Ֆասիեն հրաժարվել է մեկնաբանել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների Պրահայում կայացած հանդիպման արդյունքները, սակայն, այնուամենայնիվ, հույս է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության կողմերն ավելի մեծ հասկացություն կդրսեւորեն: «Ընդհանուր վիճակն այնքան էլ վատը չէ, սակայն կարող էր ավելի լավը լինել»,-հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահը: Նա հիշեցրել է, որ 15 տարի է անցել հրադադարի մասին Բիշքեկի արձանագրության կնքման օրվանից եւ ընդգծել է դեսպան Վ.Կազիմիրովի դերն այդ փաստաթղթի ստորագրման գործում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |