ԵՄ–ն նոր ներկայացուցիչ ունի Հարավային Կովկասում

ԵՄ–ն նոր ներկայացուցիչ ունի Հարավային Կովկասում

PanARMENIAN.Net - Եվրամիությունը նոր ներկայացուցիչ ունի Հարավային Կովկասում՝ Տոյվո Կլաարին կփոխարինի Մագդալենա Գրոնոն Չեխայից։ Այդ մասին ասվում է ԵՄ-ում Չեխիայի մշտական ներկայացուցչության X-ի միկրոբլոգում։

«Քաղաքական և անվտանգության հարցերի հանձնաժողովը հենց նոր հաստատել է Չեխիայից Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում և Վրաստանում ԵՄ հատուկ ներկայացուցիչ։ Թեկնածությունը պաշտոնապես կհաստատվի ԵՄ խորհրդի կողմից»,-ասվում է գրառման մեջ։

Տոյվո Կլաարը Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ է նշանակվել 2017-ի նոյեմբերին։ Այժմ նա ԵՄ դեսպանը կլինի Ուզբեկստանում։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---