Ռուբինյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանը երկկողմ օրակարգի հարցեր են քննարկել![]() 17 հուլիսի 2024 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ հանդիպմանը շնորհավորել է Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները բարեհաջող անցկացնելու կապակցությամբ: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-Իրան երկկողմ օրակարգի և տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ: Անդրադառնալով Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ օրերս կայացած հանդիպմանը ԱԺ նախագահի տեղակալը բարձր է գնահատել Իրանի հետ փոխգործակցութունը այդ թվում միջխորհրդարանական ձևաչափում: Այս համատեքստում ընդգծվել է պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 11-ին Սանկտ Պետերբուրգում ԲՐԻԿՍ խորհրդարանական ֆորումի շրջանակում հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ, շնորհավորել է բարեկամ Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Իրան միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը առնչվող հարցեր: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |