ՀՀ և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր![]() 17 հուլիսի 2024 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 16-ին Նյու Յորքում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիբանանի ԱԳ նախարար Աբդալլահ Բու Հաբիբի հետ՝ քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների և ստեղծված անվտանգային իրավիճակի շուրջ։ Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում հարատև խաղաղության հասնելուն ուղղված ՀՀ ջանքերը, խաղաղության օրակարգի կյանքի կոչման ճանապարհին առկա մարտահրավերները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու սեղմ ժամկետներում կնքման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգին, ինչպես նաև բազմակողմ հարթակներում ներգրավվածության ու փոխգործակցության հարցերի։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |