Չկարգավորված հակամարտությունները կարելի է լուծել միայն բանակցությունների միջոցով

PanARMENIAN.Net - «Կովկասը ԵՄ-ի համար ոչ թե ծայրամաս է, այլ անվտանգության եվրոպական համակարգի մի մաս: Եվ, ինչը շատ կարեւոր է, այլընտրանքային ուղի է Եվրոպայի համար էներգետիկ նախագծերի իրականացման գործում»,-Երեւանում կայացած «Անվտանգության վերանայումը Հարավային Կովկասում` տարածաշրջանային հակամարտություններ, կայունություն եւ փոխակերպում» խորագրով միջազգային խորհրդաժողովում հայտարարել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը: Նրա խոսքերով, 2008թ. օգոստոսյան իրադարձությունները ցույց տվեցին, որ չկարգավորված հակամարտությունները կարելի է լուծել միայն բանակցությունների ճանապարհով: «Իրավիճակը Վրաստանում մտահոգության առիթ տվեց ոչ միայն բուն այդ երկրի, այլ ողջ տարածաշրջանի համար: Կրկնում եմ, օգոստոսյան իրադարձությունները ցույց տվեցին, որ հակամարտությունների ռազմական լուծումն անհնար է եւ դա լիովին վերաբերվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Սակայն ներկայիս ստատուս-կվոն չի կարող անվերջ լինել: Լեռնային Ղարաբաղի դեպքում ես կարծում եմ, որ հայ եւ ադրբեջանական հասարկություններին հարկավոր է նախապատրաստել Մադրիդյան սկզբունքների ընդունմանը, որոնք այս բանակցությունների հիմքում են»,-ասել է դիվանագետը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---