Թբիլիսիի քաղխորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր![]() 18 հուլիսի 2024 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Գիորգի Տղեմալաձեի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 18-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրան ուղեկցում էին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, խմբակցությունների ներկայացուցիչների և ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն: Նրանք ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը ներկայացրել հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |