Սոբհանի․ «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը կլինի Թուրքիայում![]() 19 հուլիսի 2024 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումն առաջիկայում կանցկացվի Թուրքիայում, հայտնում է իրանական SNN-ը։ Նա հիշեցրել է, որ «3+3» ձևաչափի մասնակից երկրների, բացառությամբ՝ Վրաստանի, ԱԳ նախարարների առաջին հանդիպումը տեղի է ունեցել Թեհրանում։ «3+3» ձևաչափի մասնակից երկրներն են ՀՀ–ն, Ադրբեջանը, Ռուսաստանը, Թոււրքիան և Իրանը։ Թեև Վրաստանն էլ է մասնակից համարվում, սակայն, հրաժարվում է մասնակցել նման ձևաչափով հանդիպումներից։ Դեսպանը նաև կարևորել է Հայաստանի Սյունիքի մարզի անվտանգությունն իրանական կողմի համար։ «Դա ռազմավարական տարածաշրջան է, որը կարևոր դերակատարում ունի Իրանի և ՀՀ միջև առևտրի և անվտանգության ապահովման գործում»,–ասել է նա։ Նա նաև նշել է, որ Իրանի հյուպատոսության բացումը Կապանում բարելավել է սահմանային հաղորդակցությունը և նպաստում է խնդիրների անհապաղ լուծմանը։ Իրանը հյուպատոսություն է բացել Կապաբում 44–օրյա պատերազմից հետո՝ 2022–ի հոկտեմբերին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |