Հայտնի են ինքնաթիռի կործանումից զոհվածների անունները![]() 19 հուլիսի 2024 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Ուսումնամարզական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել են ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյանը և կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Եղվարդում ինքնաթիռի վթարման և երկու անձի մահվան դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրվարույթ ՔՕ 539-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (Ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձի մահ)։ Այդ մասին հայտնել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը: «Քննիչները դեպքի վայրում են, կատարվում են առաջնային ու անհետաձգելի քննչական, այլ վարութային գործողություններ։ Քննության որոշակի փուլում, հնարավորինս օպերատիվ, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է Աբրահամյանը։ Հուլիսի 19–ին ժամը 09։30-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ինքնաթիռ է վթարվել։ Պարզվել է, որ կա 2 զոհ։ Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել է, որ վթարված ինքնաթիռը եղել է ուսումնամարզական։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |